Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հակահարված են տվել Իսրայելի հրթիռակոծությանը
Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաքի արվարձանի հրթիռակոծության հետեւանքով մեկ մարդ զոհվել, երեք զինծառայողներ վերքեր են ստացել, գրանցվել է նյութական վնաս: Այդ մասին հաղորդել է Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրի:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները «ետ են մղում Իսրայելի ագրեսիան»:
Աղբյուրի հաղորդագրության համաձայն, մի քանի հրթիռ խոցվել է, հրթիռակոծությունն իրականացվում էր իսրայելական Գալիլեայի շրջանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: