Թուրքիան ավտոմեքենաների արտադրությամբ աշխարհում 12-րդն է, իսկ Եվրոպայում՝ 5-րդը
Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել ավտոմոբլիային արդյունաբերության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ հրապարակված տվյալների՝ Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերությունն արտահանման ծավալով հասել է պատմության մեջ ամենաբարձր մակարդակին` 41.5 մլրդ դոլարի արտահանմամբ։
Այս ոլորտը շարունակել է մնալ Թուրքիայի արտահանման առաջատար ոլորտը։ Նշենք, որ Թուրքիայի ավտոմոբիլային արտահանման ավելի քան 70%-ը կատարվում է դեպի եվրոպական երկրներ։
Թուրքիան ավտոմեքենաների արտադրության ոլորտում աշխարհում 12-րդն է, իսկ Եվրոպայում՝ 5-րդը։ Իսկ ավտոմեքենաների արտահանման ցուցանիշով Թուրքիան աշխարհում 16-րդն է, Եվրոպայում՝ 11-րդը։ Բացի այդ թեթև առևտրային տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղը։



