Թուրքական լիրայի արժեզրկման ռեկորդը
Թուրքիայի ներքին արժութային շուկայում, ինչպես որակվում է տարբեր լրատվակայքերում, պատմական ռեկորդ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մայիսի 26-ին դոլար-թուրքական լիրա փոխարժեքը հասել է 45.91-ի՝ դառնալով բոլոր ժամանակների առավելագույն ցուցանիշը։
Նշվում է, որ հիմնական պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի (Fed) նոր նախագահ Քևին Ուորշի (Kevin Warsh) օրոք սպասվող դրամավարկային քաղաքականության կանխատեսումները բարձր են պահում դոլարի ինդեքսը։
Պատճառներից մեկն էլ ռազմաքաղաքական ռիսկն է. վաղ ռավոտյան ԱՄՆ բանակը Հորմուզի նեղուցում իրանական հրթիռային կայանքների և ականակիր նավերի էր հարվածել, ինչն էլ ավելի էր մեծացրել ռիսկերը:



