Հայաստանն աշխարհի ամենանյարդային 3-րդ երկիրն է, իսկ Թուրքիան՝ 2-րդ

Աշխարհում մարդկանց հուզական վիճակի վերաբերյալ հետազոտություն է անցկացրել «Gallup» ընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արդյունքների ամփոփումից հետո հրապարակվել է աշխարհի ամենանյարդային բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Ուսումնասիրության ժամանակ գնահատվել են մարդկանց բացասական հույզերը՝ զայրույթը, սթրեսը, տխրությունը, տագնապը և այլն։

Հանրային տրամադրությունների վրա ազդող հիմնական գործոնները եղել են տնտեսական պայմանները, կենսամակարդակը, սթրեսի մակարդակը և առօրյա կյանքի ու կենցաղի դժվարությունները։

Աշխարհի ամենանյարդային 10 երկրները ցանկը՝

1. Լիբանան

2. Թուրքիա

3. Հայաստան

4. Իրաք

5. Աֆղանստան

6. Հորդանան

7. Մալի

8. Սիեռա Լեոնե

9. Հասարակածային Գվինեա

10. Նիգերիա

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031