Ադրբեջանի ղեկավարը Անվտանգության խորհրդի շտապ նիստի ժամանակ միջադեպn անվանել է ահաբեկչական հարձակում:
Ղարիբաբադին, անդրադառնալով նեղուցի բացման հեռանկարներին, նշել է, որ «այն պետք է փակ մնա մինչև Իրանի դեմ մարտական գործողությունների ավարտը»։
Նշվում է, որ տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։
Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար
Ըստ այս պատումի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փորձ է կատարվել նշված օդանավակայանը օգտագործել Իրանի հյուսիս-արևմուտքի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու նպատակով։
Նա գրել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վրաստանում գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին, որը մատակարարում է Իսրայելի նավթային պաշարների 30%-ը։
Ադրբեջանի զինված ուժերն Իրանի սահմանի երկայնքով զորք են կուտակում։ Նշվում է, որ զորքի տեղակայումը չի սահամանփակվում միայն մի քանի գումարտակի տեղակայմամբ։ Այնտեղ են ուղղվում նաև տանկեր և զրահափոխադրիչներ, իսկ սահմանապահ ուժերի փոխարեն կոմանդո ստորաբաժանումներ։
«Հստակորեն ուրվագծվում է «Էփշտեյնի կոալիցիայի» փորձը՝ Հարավային Կովկասի երկրներին ներքաշել պատերազմի հորձանուտի մեջ»,- այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանաբնակ արևելագետ, քաղաքական վերլուծաբան Կարինե Գևորգյանը՝ վերլուծելով մերձավորարևելյան դրամատիկ իրադարձություններն ու դրանց անդրադարձը Հարավային Կովկասի վրա։
Ադրբեջանական կողմը նաև տեղեկացրել է, որ Իրանից պահանջում է սեղմ ժամկետներում պարզաբանել հարձակման հանգամանքները, տալ համապատասխան բացատրություններ և ձեռնարկել անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ հետագայում նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու համար։
ԵԿՄ անդամները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ, մարտի 5-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրան ուղեկցում էր ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է այսօր Նախիջևանում իրանական ԱԹՍ-ների հարվածներին
Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջեւանի օդանավակայանին: Սա թերեւս կամ նախազգուշացում է, զգուշացում, կամ սադրանք: Ի վերջո, բոլորովին անիրական կամ անհնարին չէ, որ անօդաչուն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով «շեղեին» որեւէ այլ ուղղությամբ: Ավելին, մեծ հարց է, թե կարո՞ղ են արդյոք լինել իրանական անօդաչուների «նմանակներ»»:
Հուսանք՝ ապրանք արտահանել Ադրբեջան, կարծես թե տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքականին. Փաշինյան
Նախիջևանի օդանավակայանում վնասներ են գրանցվել, ինչպես երևում է ադրբեջանական APA լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում
Մարտի 4-ին ժամը 04:00-ից ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով՝ իրանական կողմում ինտերնետային կապի խափանման պատճառով։
Պատերազմը մարդկային ողբերգություն է, որն իր հետ բերում է հսկայական կորուստներ և ավերածություններ։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ծրագրի համաձայն՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերի 18-ից։
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վեցերորդ օրն է շարունակվում ԱՄՆ–Իսրայել–Իրան պատերազմը, որը օրեցօր ավելի լայն ընդգրկում է ստանում Մերձավոր Արևելքում։
Սա նշանակում է, որ Իրանի համար կարող է բացվել որոշակի հնարավորությունների «պատուհան»։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումը։
2025 թվականին Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 8,5 մլն ուղևորի, ինչը 14,1%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը, նշված է Վիճակագրության ազգային ծառայության տվյալներում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսպանիայի հետ առևտրային հարաբերությունները խզելու մասին, երբ Իսպանիայի իշխանություններն արգելել են ԱՄՆ-ին օգտագործել իրենց տարածքում գտնվող ռազմաբազաները՝ Իրանի դեմ իրականացվող գործողությունների համար։
Ըստ NTV-ի, հրթիռը խափանելու համար օգտագործվել է Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգը։
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ կուսակցության» (İYİ Parti) ղեկավար Մուսավաթ Դերվիշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի դառնա «հաջորդ Իրան»՝ արձագանքելով այն քննարկումներին, թե Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան։ Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունեցած Դերվիշօղլուն քննադատել է այն շրջանակներին, որոնք նման սցենարներ են շրջանառում՝ ընդգծելով, որ դա ոչ թե վերլուծություն, այլ որոշ ուժերի ցանկությունն է։
Այդ ժամանակվանից ի վեր, ԻՀՊԿ անանուն աղբյուրը պարզաբանել է, որ Պարսից ծոցում Իսրայել ուղղվող ցանկացած ամերիկյան կամ բրիտանական նավ համարվում է Իրանի օրինական թիրախ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։
ASAL հետազոտական ընկերության կողմից Թուրքիայի 26 նահանգում սոցհարցում է իրականացվել, որի շրջանակում քաղաքացիներին ուղղվել է «Ո՞վ է Թուրքիայի բարեկամը, ո՞վ՝ թշնամին» հարցը։
Իրանի Մինաբ քաղաքում դեռևս փետրվարի 28-ին աղջիկների տարրական դպրոցին հասցված հրթիռային հարվածի հետևանքով, ըստ իրանական կողմի տվյալների՝ զոհվել է 168 երեխա։
Ի պատասխան՝ Իսրայելի բանակը ուժեղացրել է Լիբանանի վրա իր հարվածները՝ հարձակվելով Բեյրութի հարավային արվարձանների, ինչպես նաև երկրի արևելյան և հարավային շրջանների վրա։