Եթե Իրանը կատարի իր պարտականությունները, համաձայն պայմանավորվածությունների ու պատժամիջոցները հանվեն, ապա Մեծ Բրիտանիայի կառավարությունը Իրանում կաջակցի բիզնես հնարավորությունների զարգացմանը:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն առ այն, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է հարգեն սեփական քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Այս մասին հայտնում է APA-Ն:
ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում այսօր հայտարարություն է հրապարակել մալայզիական ավիաուղիներին պատկանող «Բոինգի» բանաձևի արգելափակման վերաբերյալ ու բացատրել, թե ինչու է վետո դրել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի վրա:
Թուրքիայի Զինված ուժերը խանդակներ են փրում ու պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանին:
Թուրքական Milliyet թերթը հաղորդում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) քննադատությամբ:
Դիմակավոր անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի հարավարևմտյան մասում գտնվող Բոդրում հանգստավայրի Դատչ շրջանում գտնվող հյուրանոցներից մեկի այգում հանգստացողների վրա:
Անկարայում 6 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Haqqin.az-ին հայտնի են դարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսչության աշխատակիցների անունները, ովքեր ձերբակալվել էին կոռուպցիոն մեղադրանքով:
Խոսելով ՌԴ կողմից ՀՀ-ին ու Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ Շ.Քոչարյանը նշեց, թե դա չի խախտել բալանսը. «Մեր նպատակը հենց բալանսը պահպանելն է: Ադրբեջանը կարող է գնել զենք ցանկացած շուկայում, բայց պետք է գիտակցել, որ Ադրբեջանը ծախսում է գետնից դուրս եկած դոլարները՝ նավթադոլարները, և ավելի լավ եղանակ չի գտել, քան սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել, որն անհեռանակարային է»:
Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի ծրագիրն ավարտին հասցնելու իրատեսականության մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ երկաթգծի հետ կապված տեխնիկական, ինժեներական խնդիներին տեղյակ է: «Բայց սա հարյուր տոկոսանոց քաղաքական նախագիծ է, երկաթգծով ավելի շատ քաղաքականություն է գնալու, քան ապրանքներ: Նախիջևանի երկաթգծի հետ կապված՝ այս նախագծերը Բաքվում և ՌԴ-ում արդեն նևրոզի են հասցրել իշխանություններին, Թեհրանը հետևողականորեն շարունակում է այդ մասին խոսել, այս նախագծում շահագրգռված են այլ երկրներ ևս, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը:
«ՀՀ-ն պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի, այլապես այլ գործոններ կսկսեն օգտագործել Հայաստանի դեմ»:
Բրիտանա-նիդեռլանդական Royal Dutch Shell-ը կտրուկ նվազեցրել է 2015թ. երկրորդ եռամսյակում շահույթը, ինչպես նաև հայտարարել աշխատակիցների ու կապիտալ ներդրումների կրճատման մասին՝ երկարատև ժամանակահատվածում ակնկալելով նավթի ցածր գներ:
Ուկրիանայի մշակույթի նախարարությունը ստեղծում է օտարերկրացի մշակույթի գործիչների «սպիտակ ցուցակ», որտեղ ներառվելու են այն անձանց անունները, ովքեր հրապարակավ դեմ են հանդես Ուկրաինայում ռուսական ագրեսիային ու երկրի տարածքային ամբողջականությանը:
Mercedes-Benz-ը կգնի Թավրիզում տեղակայված իրանական Diesel Engine Manufacturing’s-ի (IDEM, դիզելային շարժիչների արտադրող) բաժնետոմսերի 30 տոկոսը: Այդ մասին Trend-ին հայտնել է Iran Khodro Industrial Group-ի գլխավոր տնօրեն Հաշեմ Յեկե Զարեն:
Ռուսաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի ռազմանավերը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ ռազմածովային նավատորմի մամլո ծառայության ներկայացուցիչ Իգոր Դիգալոյին:
Նվազագույնը 3 զինծառայող է սպանվել Թուրքիայում Քրդստանի աշխատավորական» կուսակցության անդամների հարձակման հետևանքով, հայտնում է Reuters-ը:
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ ԼՂ հակամարտության գոտում բանակցային նոր փուլ է սկսվում:
«Ադրբեջանի ներսում մեկուկես, երկու տարիների ընթացքում աննորմալ իրադարձությունները ցույց են տալիս, որ Ալիևը, որպես երկրի նախագահ, ինքն իրեն թակարդի մեջ է գցել»:
Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին: Այս մասին նշված է «Ղրիմի և Սևաստոպոլի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով սահմանափակող միջոցառումներին միանալու մասին» Եվրահանձնաժողովի հայտարարությունում:
Թուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգում անհայտ անձինք իրականացրել են հարձակում երկրի Ազգային հետախուզության գործակալության (MIT) շրջանային բաժանմունքի շենքի վրա, հայտնում է Sabah-ը:
Համագյուղացիները հայտնել են, որ Սարգիստն իր ընտանիքի հետ հաճախ է եկել Ախալքալաք: Երբեմն նա ծնողներին տանում էր Մոսկվա՝ իր մոտ: Այս անգամ հեղինակությունը ընտանիքի հետ մոտ 10 օր առաջ էր եկել Խանդո: Գյուղացիները նրա հասցեին ջերմ խոսքեր են ասել: Նշվում է, որ նա հաճախ օգնել է համագյուղացիներին:
Համաշխարհային բանկը (ՀԲ) 2015 թվականի համար նավթի տարեկան միջին արժեքը 1 բարելի դիմաց կանխատեսում է 57 դոլար մակարդակում: Այս մասին ասվում է «Հումքային ապրանքների գնի կանխատեսում» զեկույցում, որը հրապարակված է ՀԲ-ի կայքում:
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում ինքնաթիռի աղետի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի Մերսին նահանգում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Նիդեռլանդներում «Եվրամիության քաղաքացիների կոմիտեն» երկրի բնակիչներին կոչ է անում հանրաքվեի դնել Ուկրաինայի հետ ԵՄ ասոցացման որոշումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսլամական պետություն խմբավորման համար Ադրբեջանը պարարտ հող չի՞ դառնում, հաշվի առնելով այնտեղ առկա ծայրահեղ գաղափարներ ունեցող մարդկանց քանակը: Ըստ արաբագետ Սարգիս Գրիգորյանի՝ Ադրբեջանի հյուսիսային հատվածները, որտեղ սունիական իսլամն է տարածված, պարարտ հող է Իսլամական պետություն խմբավորման համար: Մեր զրուցակիցն ասաց, որ հիմա նկատելի է նաև խոշոր քաղաքներից հոսք դեպի ԻՊ, օրինակ Բաքվից, Սումգայիթից, Թարթառի շրջանից, որը մեզ ավելի մոտ է.
2015թ. աննախադեպ էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից, և պատճառը ոչ միայն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման հարյուրամյակն էր, այդ առթիվ կազմակերպված միջոցառումները, այլ նաև` ամենատարբեր ճակատներում կատարված մեծածավալ և քրտնաջան աշխատանքը:
«Երկրորդ կարևոր պատճառը, որ իսլամիստները կարող է հայտնվեն Հայաստանում, այն է, որ ՀՀ-ն այսուհետ գտնվում է ռուսական ազդեցության, անվտանգության գոտում: ՀՀ-ում որևէ անկայունություն անդրադառնալու է Ռուսաստանի վրա»:
Ռ.Մեհրաբյանի խոսքով՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը էապես կնպաստի, որ զարգանան ՀՀ միջազգային կապերն անվտանգության ապահովման գործում
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել 5 տարով արգելել Դեպարդիեի մուտքը մշակույթի նախարարության ներկայացրած հիմնավորումների հիման վրա»: