Իրանի շուրջ հակամարտությունից ի վեր առաջին անգամ հեղուկ գազի խմբաքանակ է անցել Հորմուզով

Երկու ամսվա ընթացքում առաջին անգամ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) խմբաքանակ է անցել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Bloomberg»-ին։

«Երկու ամիս առաջ Մերձավոր Արևելքում սկսված ռազմական գործողությունների ի վեր առաջին անգամ հեղուկ բնական գազի խմբաքանակը, ըստ երևույթին, անցել է Հորմուզի նեղուցով և դուրս է եկել Պարսից ծոցից», – հաղորդում է գործակալությունը։

Լրատվամիջոցը, հղում անելով նավերին հետևելու տվյալներին, նշում է` «Mubaraz» նավը, որը բեռնվել էր «Abu Dhabi National Oil Co» ընկերության օբյեկտում ԱՄԷ–ի Դաս կղզում մարտի սկզբին, այժմ անցնում է Հնդկաստանի հարավով։

Տվյալների համաձայն` լցանավը տևական ժամանակ գտնվել է Պարսից ծոցում, մարտի 31-ին դադարել է ազդանշան ուղարկել, իսկ ապրիլի 27-ին հայտնվել է Հնդկաստանի արևմուտքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930