«Նիկոլական շրջապատում խուճապ է, սա հենց այդ դրա դրսևորումն է. ադրբեջանական մեդիա սեգմենտում ցնծություն է, Արթուրից նրանք սարսափում էին». Ջամալյան

Երեկ երեկոյան Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին։

Երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտեն բերման էր ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանին:

Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Ջամլյանի բնորոշմամբ՝ տեղի ունեցածը խայտառակություն է։

«Երեկ լսեցի այն ձայնագրությունը, որի հիման վրա Նիկոլի Հակակոռուպցիոն դատարանը ձերբակալել, հետո կալանավորել է այդ հզոր անձնավորությանը, ով մեծագույն վաստակ ունի հայրենիքի պաշտպանության գործում։

Կարդացեք նաև

Անհերքելի է, որ նիկոլական շրջապատում մեծ խուճապ է, սա հենց այդ խուճապի դրսևորում եմ համարում։ Նիկոլական իշխանությունը մարդկանց մոտ այնպիսի զզվանք է առաջացնում, որ բնավ որևէ նյութական շահագրգռվածության անհրաժեշտություն չկա, որպեսզի մարդիկ փողոց դուրս գան, առավել ևս՝ հունիսի 7-ին գնան ու քվեարկեն հույս ու հավատ ներշնչող այս կամ այն ուժի օգտին, բայց ոչ ՔՊ-ի օգտին։

Հիմա մարդկանց մի զգալի հատված, ի դեմս «Ուժեղ Հայաստանի», տեսնում է իսկապես երկիրն այս աղետից դուրս բերող ուժի, այդ ոգևորությունը կա մարդկանց մեջ»,- 168.am հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։

Նա վստահ է, որ մարդկանց զգալի հատվածն իր վստահության քվեն տալու է «Ուժեղ Հայաստանին», դրա համար էլ իշխանությունը խուճապի մեջ է, մինչև նախընտրական պայքարի պաշտոնական մեկնարկն էլ տեսանելի է, որ ընտրություններում առաջին հորիզոնականը զբաղեցնելու է «Ուժեղ Հայաստանը»։

«Արթուր Ավանեսյանը հզոր տեսակ է, նրան այդ կալանքը չի կոտրելու, այնպիսի փորձությունների միջով է անցել, որ եթե համեմատենք, թե նա ինչեր է տեսել ու հիմա ինչ է տեսնում՝ սա փառք է, 2 ամսվա կալանքը ոչինչ է։ Այսօրվա իշխանությունը չի հասկանում, որ պրիմիտիվ բռնությունն ի վնաս իրենց է աշխատելու։

Չեմ բացառում, որ Արթուր Ավանեսյանին կալանավորել են, որպեսզի 44-օրյա պատերազմի մասին շատ բաներ չբացահայտի, բայց եթե նա չասի, շատ այլ մարդիկ կան, նրանք կասեն։ Այս ամենով չեն կարող նվազեցնել Արթուր Ավանեսյանի վարկանիշը, այնպես չէ, որ այսպես մարդկանց բռնելով՝ կարող են փակել 44-օրյայի դրվագները։ Իշխանությունները հեռանկարներ չունեն, որովհետև այս ձայնագրությունում ամեն ինչ կպցրած, կտրած, մոտաժված էր, իրավաբան պետք չի լինել այդ ամենը հասկանալու համար»,- հավելեց Դավիթ Ջամալյանը։

Մեր զրուցակիցը չի հասկանում, թե ինչ հանցակազմ կարող էր լինել ձայնագրությունում, քանի որ մարդը խոսում է աշխատատեղերի ստեղծման մասին, որ լավ է լինելու, և այլն։ Ստացվում է, որ իշխանությունը կախվել է փրփուրներից։

«Այս ամենում նաև ադրբեջանական հետք չտեսնել հնարավոր չէ, ապրիլի 24-25-ին այստեղ «գորշ գայլերի», այսպես ասած, մի ամբողջ պատվիրակություն է եղել, դրանք փնթի փարթիին են եկել։ Այսինքն՝ Երևանում իրենք բացահայտ շատ արտոնյալ կարգավիճակով զբոսնում են, և բնական է, որ այստեղ չի կարող այդ հետքը չլինել։ Վստահ եմ, որ ադրբեջանական մեդիա սեգմենտում ցնծություն է, որովհետև Արթուրը մեկն է, ումից նրանք սարսափում էին ու դեռ կսարսափեն։ Սրանք այս քայլով նաև Բաքվին են հաճոյանում։ Բայց կրկնում եմ՝ այս գործընթացներն ի վնաս իշխանությունների են աշխատում, Արթուրի համար այս կալանքը ոչ մի բան է»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930