Մեծ Բրիտանիան դեմ է Իրանի միջամտությանը Ծոցի երկրների ներքին գործերին
Եթե Իրանը կատարի իր պարտականությունները, համաձայն պայմանավորվածությունների ու պատժամիջոցները հանվեն, ապա Մեծ Բրիտանիայի կառավարությունը Իրանում կաջակցի բիզնես հնարավորությունների զարգացմանը: Այդ մասին Trend-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Քեթրին Հոուքինսը:
Նրա խոսքով՝ քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն հավանության չի արժանացրել Իրանի գործունեությանը երկրի միջուկային ծրագրի հարցով, պատժամիջոցներն ուժի մեջ կմնան ու կկիրառվեն խիստ կարգով:
«Իրանի քաղաքական կուրսը պատմականորեն որոշակի անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում: Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Ծոցի երկրներին»,- ասել է նա:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարի խոսքվ՝ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Իրանի միջամտությանը Ծոցի երկրների ներքին քաղաքականությանը:
«Հուսով ենք ու սպասում ենք, որ տվյալ համաձայնագիրը քայլ կդառնա հարևանների ու միջազգային հանրության հետ Իրանի հարաբերությունների փոփոխման ճանապարհին»,- նշել է Հոուքինսը: