Բաժիններ՝

Ձերբակալված ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են խոշոր կաշառք ստանալու մեջ

Haqqin.az-ին հայտնի են դարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսչության աշխատակիցների անունները, ովքեր ձերբակալվել էին կոռուպցիոն մեղադրանքով:

Բաքվի զինվորական դատարանի հաղորդմամբ՝ կալանավորվածների թվում են Գլխավոր ռազմական տեսչության ավագ սպաներ Սեյմուր Սահիբ օղլի Աղաևը (1974թ. ծնված) ու Ալեքսեր Մայիլ օղլու Մուսաևը (1973թ. ծնված):
Նրանք մեղադրվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 311.3.1 հոդվածի հատկանիշներով (կաշառքի ստացում):

Բացի այդ՝ ձերբակալվել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսչության պլանավորման բաժնի ավագ սպա Ռովշան Միքայիլ օղլի Մամեդլին (1976թ. ծնված), որը մեղադրվում է 311.3.3 հոդվածի հատկանիշներով (խոշոր չափի կաշառքի ստացում):

Զինվորականները կալանավորվել են 4 ամսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս