Բաժիններ՝

Թրամփն ու իր տիկինը Բրիտանիայի թագավորական զույգին ցույց են տվել իրենց մեղվանոցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ին և թագուհուն ցույց են տվել Սպիտակ տան տեսքով պատրաստված նոր փեթակը։ Ապրիլի 28-ին համապատասխան կադրերը հրապարակել է ԱՄՆ առաջնորդի լուսանկարչական ծառայությունը։

«Նորին Մեծությունները նախագահի և առաջին տիկնոջ ուղեկցությամբ այցելել են Սպիտակ տան Հարավային մարգագետնում գտնվող նորաբաց և ընդլայնված մեղվանոցը»,- նշված է X սոցիալական հարթակում արված հրապարակման մեջ։

CNN-ի հաղորդմամբ՝ Չարլզ III-ն ու իր տիկինը Մերիլենդ են ժամանել ապրիլի 27-ին՝ ԱՄՆ քառօրյա պետական այցի շրջանակում։ Նրանց ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուս համատեղ ավիաբազայում։ Այս այցը նվիրված է Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930