ԱՄՆ-ում ինքնաթիռի աղետի հետևանքով մեկ մարդ է մահացել
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում ինքնաթիռի աղետի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է RIA Novosti-ն:
Դեպքի մասին առաջին հաղորդագրությունը ստացվել է տեղի ժամանակով երեկոյան ժ. 18.00-ի սահմաններում:
Դեպքի վայր են գնացել ոստիկաններն ու հրշեջները:
Հայտնի չէ, թե ինչ կարող էր լինել օդանավի աղետի պատճառ: Չի հաղորդվում նաև, թե քանի մարդ է եղել վթարված ինքնաթիռում:
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունն ու ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը մտադիր են հետաքննություն անցկացնել՝ պարզելու վթարի պատճառները: