Բաժիններ՝

Եվրոպական ավտոարդյունաբերությունը վերադառնում է Իրան

Mercedes-Benz-ը կգնի Թավրիզում տեղակայված իրանական Diesel Engine Manufacturing’s-ի (IDEM, դիզելային շարժիչների արտադրող) բաժնետոմսերի 30 տոկոսը: Այդ մասին Trend-ին հայտնել է Iran Khodro Industrial Group-ի գլխավոր տնօրեն Հաշեմ Յեկե Զարեն:

Վերջինս տեղեկացրել է, որ Իրանն ու Mercedes-Benz-ը կստորագրեն 10 տարի ժամկետով համաձայնագիր, որի համաձայն՝ Իրանում կարտադրվեն բեռնատար մեքենաներ ու ավտոբուսներ Մինչև Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումը Mercedes-Benz-ը Իրանի հիմնական գործընկերն է եղել ու զարմանալի չէ, որ ընկերությունը մտադիր է մոտակա 2-3 ամսում Թեհրանում բացել իր գրասենյակը:

Հաշեմ Յեկե Զարեն նաև հայտնել է, որ Mercedes-Benz-ը մտադիր է ձեռք բերել իրանական Setar-Iran ավտոարտադրողի բաժնետոմսերի 50 տոկոսը ու 5 տարի ժամկետով ստորագրել համաձայնագիր սեդան ավտոմեքենաների արտադրման վերաբերյալ:

«Գերմանական Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնը նույնպես կարող է դառնալ Իրանի հուսալի գործընկեր»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ մոտակա 3-4 ամսում Iran Khodro-ն կարող է նաև պայմանագիր ստորագրել գերմանական Daimler AG-ի հետ՝ լյուքս դասի ավտոմեքենաների արտադրման մասին:

Նշվել է նաև, որ ֆրանսիական Peugeot-ը մտադիր է մեքենաների արտադրության համատեղ ձեռնարկություն հիմնել Իրանի հետ։ Իրան են վերադառնալու նաև ֆրանսիական Renault-ն ու ճապոնական Suzuki-ն։

Նրա խոսքով՝ մեքենաների արտադրությունը Իրանում 30 տոկոսով ավելի էժան է լինելու, քան արտասահմանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս