Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը

Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման մասին լուրերը: Այս մասին գրված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությքան մեջ մասնավորապես նշված է.

«Էջմիածնի եկեղեցու ապրիլի 23-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի Ստեփանակերտ քաղաքում «երկու ապօրինի շինությունների քանդման» (չակերտները-խմբ.) վերաբերյալ, թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում է։

Այն զգայուն պահին, երբ ընթանում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Էջմիածնի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված «անհիմն մեղադրանքները, որը տասնամյակներ շարունակ օկուպացիայի ընթացքում լռել է Ադրբեջանի պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացման ու անարգման մասին, հարցը քաղաքականացնելու ձախողված փորձ է» (չակերտները-խմբ.)։

Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ժամանակ Ստեփանակերտում ապօրինի կառուցված երկու շենքերի քանդումը որևէ կերպ չի կարող աղավաղվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Այսպիսով, այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023 թվականին լիովին վերականգնեց պետական ինքնիշխանությունը «իր տարածքների նկատմամբ» (չակերտները-խմբ.), նա այս ողջ ժամանակահատվածում պահպանել է այդ «ապօրինի շինությունները, որոնք օկուպացիայի խորհրդանիշներ են, իրենց գոյություն ունեցող վիճակում» (չակերտները-խմբ.)։

Սակայն վերջին ամիսներին մեծ թվով «իրենց հայրենիք» (չակերտները-խմբ.) վերադարձած նախկին ներքին տեղահանված անձինք բազմիցս դիմել են պետական մարմիններին և տեղական դատարաններին՝ քանդելու բոլոր այն կառույցները, որոնք այդ տարածքներում «գոյություն չեն ունեցել մինչև օկուպացիան» (չակերտները-խմբ.)։ Հայտնի է, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ օկուպացված տարածքում օկուպացնող տերության կողմից առանց համաձայնության կառուցված կառույցները համարվում են ապօրինի՝ անկախ դրանց նպատակից, և, որպես կանոն, պետք է քանդվեն օկուպացնող տերության հաշվին։ Այդ պատճառով առկա է և՛ իրավական, և՛ բարոյական հիմք բոլոր այն կառույցների քանդման համար, որոնք հետագայում ապօրինի կառուցվել են այդ տարածքներում, որտեղ «Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ սպանվել և արտաքսվել են ադրբեջանցիները» (չակերտները-խմբ.)։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը այն եզակի երկրներից է, որտեղ մզկիթները, եկեղեցիները և սինագոգները գտնվում են կողք կողքի, ինչը վկայում է մեր ժողովրդի կողմից կրոնական հանդուրժողականության և բոլոր կրոնների նկատմամբ հարգանքի խորը արմատներ ունեցող մշակույթի մասին։ Դարեր շարունակ Ադրբեջանում ազատորեն գործել են տարբեր կրոնների, այդ թվում՝ ուղղափառ, կաթոլիկ և հրեական պաշտամունքի վայրեր ու համայնքներ։ Այսօր, հավատարիմ մնալով այդ ավանդույթին, Ադրբեջանը «սեփական միջոցների հաշվին վերականգնում է կրոնական և մշակութային հուշարձանները, որոնք ավերվել և պղծվել են օկուպացիայի ժամանակ» (չակերտները-խմբ.)։ Դրանց թվում արժե առանձնացնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերջերս կատարված վերականգնումը, ինչպես նաև Բաքվի հայկական եկեղեցու պետական պահպանությունը հակամարտության ողջ ընթացքում։ Ընդհանուր առմամբ, ողջ երկրում տարբեր դավանանքների պատկանող պաշտամունքի վայրերի շարունակական պահպանումը, վերականգնումը և պաշտպանությունը միշտ հստակորեն դրսևորել են մեր պետության և հասարակության հարգանքը կրոնական բազմակարծության նկատմամբ։

Էջմիածնի փորձերը՝ «աղավաղելու այս իրականությունը, որը դարեր շարունակ գոյություն է ունեցել Ադրբեջանում» (չակերտները-խմբ.), նման զգայուն պահին ծառայում են միայն տարածաշրջանում տևական խաղաղությանն ուղղված ջանքերի խաթարմանը։

Անցյալից մնացած քաղաքական սադրանքների դիմելու պրակտիկային և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կանխելուն ուղղված նման փորձերին պետք է մեկընդմիշտ վերջ տրվի»,- գրված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930