Բաժիններ՝

Հոլանդիան ցանկանում է արգելափակել Ուկրաինայի հետ ԵՄ ասոցացման որոշումը

Նիդեռլանդներում «Եվրամիության քաղաքացիների կոմիտեն» երկրի բնակիչներին կոչ է անում հանրաքվեի դնել Ուկրաինայի հետ ԵՄ ասոցացման որոշումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Համաձայն Նիդեռլանդներում վերջերս ընդունված օրենքի՝ քաղաքացիները կարող են պահանջել կազմակերպել խորհրդատվական հանրաքվե վերջերս ընդունված օրենքների կամ համաձայնագրերի վերաբերյալ:

Հանրաքվեի անցկացման համար ակտիվիստները պետք է մինչև օգոստոսի 6-ը հավաքեն 10 հազար ստորագրություն
Այդ ժամանակ նրանք կարող են նախնական հայց ներկայացնել հանրաքվեի անցկացման վերաբերյալ:

Այն բանից հետո, երբ հայտը կընդունի Հոլանդիայի ընտրական հանձաժողովը, ակտիվիստները պետք է 6 շաբաթում հավաքեն ևս 300 հազար ստորագրություն:
Ուկրաինան Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել է 2014 թվականին:

Ասոցիացիան նախատեսում է Ուկրաինայի ու ԵՄ-ի տնտեսական հարաբերությունների խորացում, ազատ առևտրի գոտու ստեղծում:
Ուկրաինայի Գերագույն ռադան ու Եվրախորհրդարանը միաժամանակ վավերացրել էին փաստաթուղթը 2014թ. սեպտեմբերի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031