ԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Միացյալ Նահանգները, սահմանելով Իրանի ծովային շրջափակում, որն ուղեկցվում է առևտրային նավերի առգրավմամբ և անձնակազմերի կալանավորմամբ, փաստացի գործում է որպես ծովահեն և ահաբեկիչ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները սահմանել է այսպես կոչված ծովային շրջափակում և իրականացնում է հակաիրավական գործողություններ, որոնց թվում են միջազգային ջրերում իրանական առևտրային նավերի առգրավումը և դրանց անձնակազմերի ձերբակալումը. նման գործողությունները ծովահենություն են և պատանդառություն: ԱՄՆ-ը իրեն պահում է ծովահենի և ահաբեկչի պես՝ հարկադրանքի և ահաբեկման միջոցով ազդելով առևտրային նավերի վրա, ահաբեկելով դրանց անձնակազմերին, ապօրինաբար առգրավելով նավերը և կալանքի տակ վերցնելով անձնակազմի անդամներին», – ասել է նա լրագրողներին:

Իրանի մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ Թեհրանի գործողությունները Հորմուզի նեղուցում հիմնված են ծովային իրավունքով Իրանի իրավունքների ու պարտավորությունների և սեփական ազգային օրենքների ու նորմերի վրա։

«Ծովային փոխադրումների ցանկացած խախտման պատասխանատվությունը կրում են ագրեսորները՝ ԱՄՆ-ը և նրա կողմնակիցները։ Հակառակի մասին ցանկացած հայտարարություն անհիմն է»,- եզրափակել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930