Բաժիններ՝

Տիկնիզյանն առաջին չեմպիոնական տիտղոսն է նվաճել ակումբային կարիերայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանն առաջին չեմպիոնական տիտղոսն է նվաճել կարիերայում:

Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»-ի ֆուտբոլիստն առաջին անգամ ակումբային մակարդակով դարձել է երկրի չեմպիոն: Բելգրադյան ակումբը ժամանակից շուտ հաղթանակի է հասել Սերբիայի ներքին առաջնությունում` մրցաշրջանի ավարտից մի քանի տուր առաջ:

Տիկնիզյանն առաջին չեմպիոնական տիտղոսն է նվաճել ակումբային կարիերայում:

Հայ պաշտպանի ակտիվում կար միայն մեկ թիմային գավաթ՝ Ռուսաստանի 2018/19 մրցաշրջանի գավաթը ԲԿՄԱ-ի կազմում: Այդ ժամանակ Տիկնիզյանը խաղաժամանակ ստացավ մրցաշարի մեկ խաղում և աչքի ընկավ արդյունավետ փոխանցումով:

Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը Սերբիայի առաջնությունում արդեն անցկացրել է 23 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում:

«Ցրվենա Զվեզդա»-ն շարունակում է պայքարը Սերբիայի գավաթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930