Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին

Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում՝ տեղը զիջելով Գլոբալ Հարավի երկրներին: Այս մասին «Բաց երկխոսություն» ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նախկին մոտեցումները և գործարար կյանքի ու միջազգային հարաբերությունների հաստատված նորմերն ու կանոններն աստիճանաբար կորցնում են իրենց ուժը, այդ թվում՝ արևմտյան պետությունների գործողությունների պատճառով, որոնք կորցնում են իրենց առաջատար դիրքերը և տեղը զիջում աճի նոր կենտրոններին՝ Գլոբալ Հարավի երկրներին», – ասել է Պուտինը։

Նախագահի խոսքով ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում այն երկրները, որոնք հասկանում են ինքնիշխանության կարևորությունը:

«Հենց մեր աչքի առաջ ձևավորվում է համաշխարհային զարգացման ավելի բարդ, բազմաբևեռ ճարտարապետություն։ Դրանում ավելի մեծ դեր են խաղում այն պետությունները, որոնք հավաստիորեն հասկանում և գնահատում են ազգային ինքնիշխանության կարևորությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական ոլորտներում»,- ասել է Պուտինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930