Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է»:
Հիշեցնենք, որ Հայաստանում համաներում վերջին անգամ եղել է 2018թ.՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո: Դրանից առաջ համաներում եղել էր 2013թ. հոկտեմբերի 3-ին:
Նիկոլ Փաշինյանը համաներում արեց վերջին համաներումից 5 տարի անց, բայց ահա հիմա՝ իր հայտարարած համաներումից 8 տարի անց, նա հրաժարվում է այդ հարցը քննարկել, իսկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ նշում է, որ համաներման անհրաժեշտություն չկա, և սա այն դեպքում, երբ քրեակատարողական հիմնարկներում Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիաների ու սոցիալական «փայլուն» ցուցանիշների արդյունքում վիճակն աղետալի է:
Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էր հանդես եկել համաներում հայտարարելու առաջարկով, ինչը, սակայն, մերժվել էր:



