ՀԲ-ն բարձրացրել է նավթի գնի կանխատեսումը

Համաշխարհային բանկը (ՀԲ) 2015 թվականի համար նավթի տարեկան միջին արժեքը 1 բարելի դիմաց կանխատեսում է 57 դոլար մակարդակում: Այս մասին ասվում է «Հումքային ապրանքների գնի կանխատեսում» զեկույցում, որը հրապարակված է ՀԲ-ի կայքում:

ՀԲ-ն իր ապրիլյան զեկույցում ընթացիկ տարում նավթի գին էր կանխատեսել 1 բարելի դիմաց 53 դոլար մակարդակում: Կանխատեսումը վերանայվել է 2015 թվականի երկրորդ եռամսյակում՝ կապված էներգակիրների 12 տոկոսանոց աճի հետ, նշված է նորացված զեկույցում:

Ընդ որում՝ չնայած նավթի գնի աճին, երկրորդ եռամսյակում այլ հումքային ապրանքների գները նվազել են: Այսպես, գազն էժանացել է 13 տոկոսով, ածուխը՝ 4 տոկոսով:
Միևնույն ժամանակ, բանկը ակնկալում է էներգակիրների գների նվազում 39 տոկոսով՝ համեմատած 2014 թվականի հետ:

Տեսանյութեր

Լրահոս