ԱՄՆ-ն և Իրանը բանակցում են նախապատերազմյան ստատուս-քվոյին վերադառնալու շուրջ․ CNN

ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են կուլիսային բանակցություններ վարել խաղաղ կարգավորման շուրջ։ Գործընթացի առաջնային փուլը կարող է լինել նախապատերազմյան ստատուս-քվոյին վերադառնալու և Հորմուզի նեղուցով ազատ նավագնացությունը վերականգնելու համաձայնությունը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

«Կուլիսների հետևում դիվանագիտական ինտենսիվ աշխատանք է տարվում, և ներկայիս բանակցությունները կենտրոնացած են փուլային գործընթացի վրա։ Դրա շրջանակում հավանական համաձայնագրի առաջին մասը նվիրված է լինելու նախապատերազմյան ստատուս-քվոյին վերադառնալուն և Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնմանը՝ առանց սահմանափակումների ու տուրքերի»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ իրանական միջուկային ծրագրի հարցը քննարկվելու է ավելի ուշ։ Միևնույն ժամանակ, բանակցությունների ընթացքում դիվանագիտական միջնորդները ճնշում են գործադրում երկու կողմերի վրա։ Բացի այդ, առկա է ռիսկ, որ ԱՄՆ-ն կարող է որոշում կայացնել ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930