Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին նավթատարների առգրավումից հետո ծովահենությունն օրինականացնելու մեջ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը դատապարտում է ԱՄՆ-ին Հնդկական օվկիանոսում իրանական Majestic X և Tifani նավթատարների կալանավորումից հետո ծովահենությունն օրինականացնելու համար։

«Սա ծովահենության և զինված կողոպուտի ուղղակի օրինականացում է բաց ծովում», – գրել է Բաղային X սոցիալական ցանցում։

«Մենք ողջունում ենք ծովահենների վերադարձը, միայն թե հիմա նրանք գործում են կառավարության կողմից տրված օրդերներով, նավարկում են պաշտոնական դրոշների ներքո և իրենց կողոպուտն անվանում են «իրավապահ մարմիններ», – նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Բաղային ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է կրի լիակատար պատասխանատվություն իր «անօրինական վարքագծի» համար, որը «հարձակվում է միջազգային իրավունքի և միջազգային ազատ առևտրի հիմքերի վրա և սպառնում ծովային անվտանգության հիմնարար սկզբունքներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930