Բաժիններ՝

Մենք տեղյակ ենք PKK-ի ու ASALA-ի համագործակցության մասին. Ահմեդ Դավութօղլու

Թուրքական Milliyet թերթը հաղորդում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) քննադատությամբ:

«Մենք տեղյակ ենք, թե Սառը պատերազմի ժամանակ ում կողմից է ստեղծվել PKK-ն, գիտենք հայկական ահաբեկչական ԱՍԱԼԱ կազմակերպության հետ նրա համագործակցության մասին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան այլևս չի վերադառնա 1990-ականներ: Այդկերպ նա յուրատեսակ մեսիջ է ուղարկել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիթաշին:

«Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ պետք է որոշակիացնեն իրենց դիրքորոշումները: Այդ հարձակումները բոլորիս դեմ էին: Սակայն եթե դուք հենվեք նրանց վրա, ով դրանք կազմակերպել է, ապա մենք կոչնչացնենք այն պատերն ու լեռները, որոնց դուք հենվում եք: «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը պետք է ընտրություն կատարի»,- հայտարարել է Դավութօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031