Բաժիններ՝

Ուկրաինայում ստեղծվում է օտարերկրացի մշակույթի գործիչների «սպիտակ ցուցակ»

Ուկրիանայի մշակույթի նախարարությունը ստեղծում է օտարերկրացի մշակույթի գործիչների «սպիտակ ցուցակ», որտեղ ներառվելու են այն անձանց անունները, ովքեր հրապարակավ դեմ են հանդես Ուկրաինայում ռուսական ագրեսիային ու երկրի տարածքային ամբողջականությանը:

Այս մասին ասվում է գերատեսչության՝ այսօր հրապարակված մամլո հաղորդագրության մեջ:

«Բարձր գնահատելով այդ Ուկրաինայի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց դիրքորոշումը, մշակույթի նախարարությունը սկսում է տարբեր երկրների մշակույթի գործիչների, նկարիչների «սպիտակ ցուցակի» ձևավորումը, որոնք վճռական «այո» ասացին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը»,- ասվում է փաստաթղթում:

Ուկրաինայի մշակույթի նախարար Վյաչեսլավ Կիրիլենկոյի խոսքով՝ այդ մարդիկ պետք է առավելագույնս աջակցություն ստանան Ուկրաինայում:
Հաղորդվում է, որ ցուցակում ներառվել է մշակույթի 34 գործիչ, այդ թվում՝ «Ժամանակի մեքենա» խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչը, կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը, դերասաններ Լիա Ախեջակովան ու Սերգեյ Յուրսկին, գրողներ Միխայիլ Ժվանեցկին, Բորիս Ակունինը, Վիկտոր Շենդերովիչը:

Ցուցակում ներառվել են նաև արևմտյան մշակույթի գործիչներ՝ կինոռեժիսորներ Պեդրո Ալմոդովարն ու Վիմ Վենդերսը, Ջորջ Քլունին, Միլա Յովովիչը ու այլք:
«Սպիտակ ցուցակը» դեռ համալրվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս