Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը կարող է սիրիական զորքերի դեմ թունավոր գազ օգտագործել. Աղբյուր

Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում չեն բացառել հնարավորությունը, որ Սիրայում ԴԱԻՇ-ի զինյալները կարող են Սիրիայի կառավարական զորքերի դեմ կիրառել թունավոր իպրիտ գազ, հայտնում է TASS-ը:

«Մեր ավիացիայի կողմից մինչ հարվածներ հասցնելը ֆիքսվել են զինյալների խոսակցությունները սիրիական զորքերի հետ ճակատային գծում ռազմամթերքի կենտրոնացման մասին: Խոսվել է նաև ինչ-որ «անակնկալների» մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր են, որոնք լցված են քիմիական նյութերով»,- հայտարարել է աղբյուրը:

Նա հավելել է, որ «խոսքը այն մասին էր, որ այդ հատուկ ռազմամթերքն ու «անակնկալները» հարկավոր է որքան հնարավոր է արագ հասցնել այն շրջաններ, որտեղ նկատվում է կառավարական զորքերի ավելի մեծ ակտիվություն՝ նպատակ ունենալով կասեցնել նրանց հարձակումն ու ստեղծել անանցանելի խոչընդոտ քիմիական վարակմամբ ոչ միայն մարդկանց, այլև տեխնիկայի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս