Բաժիններ՝

ԱՄՆ-ը փակում է սիրիական ընդդիմությանը օգնություն տրամադրելու ծրագիրը

ԱՄՆ-ը որոշել է դադարեցնել Պենտագոնի 500 մլն դոլարանոց ծրագիրը, որի նպատակն էր նախապատրաստել ու զինել Սիրիայի ընդդիմությանը: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով ամերիկյան ադմինիստրացիայի ներկայացուցիչներին:

Ինչպես նշել է թերթը, Պենտագոնի կողմից իրականացվող ծրագրից հրաժարումը նշանակում է, որ վերջինս խոստովանում է, որ քննադատվող ծրագիրը չի հանգեցրել ինչ-որ ցամաքային զորամիավորումների ստեղծման, որոնք ի վիճակի լինեին պայքար մղել Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դեմ:

Թերթի տվյալով՝ Պենտագոնի ներկայացուցիչները պաշտոնապես կհայտարարեն ծրագրի ավարտի մասին արդեն այսօր:

Հղում կատարելով ամերիկյան զինվորական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչին՝ թերթը նշում է, որ ծրագրի ավարտի կապակցությամբ այլևս տեղի չի ունենա սիրիական, այսպես կոչված չափավոր ընդդիմության նախապատրաստական աշխատանքներ Հորդանանում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում ու ԱՄԷ-ում:

Դրա փոխարեն, ինչպես նշվում է, ստեղծվելու է չափերով ավելի փոքր ուսումնական կենտրոն Թուրքիայում, որտեղ փոքրաթիվ խմբերը, որոնց կազմում կներառվեն Սիրիայի կառավարության դեմ հանդես եկեղ ընդդիմադիր գործիչներ, ուսուցում կստանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031