Աշխարհը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը. «Ազադլըգ»

Միանշանակ կարելի է ասել, որ միջազգային հանրությունը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը:

«Ազադլըգ» թերթն իր` «Միջազգային հանրությունը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը» հոդվածում` նշելով, որ Ադրբեջանի իշխանության «քաղաքական թմրամոլության» ցավալի ավարտի ժամանակաշրջանն է: Դա են վկայում երկար տարիներ Ադրբեջանի իշխանության հետ բանակցությունների, փոխզիջումներ գտնելու, մեղմ անցման համար ճանապարհներ առաջարկելու մինչ այժմ անարդյունք մնալու հետ կապված միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերջին հայտարարություններն ու գործողությունները:

Թերթը գրում է, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի դիրքորոշումը մեկ անգամ եւս հաստատեց, որ Ադրբեջանի ներկայիս իշխանության մասին անլուրջ կարծիք է ձեւավորվել, նրանց որեւէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական պարտավորությունների նկատմամբ հավատը կորել է, եւ որեւէ զիջման կարիք այլեւս չկա:

«Այո, ոչ ոք հույս չի տածում այս իշխանության առողջացման նկատմամբ: Ընդհանրապես, բոլոր վատ արարքների վերջը վատ է լինում: Ինչքան էլ միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրներն աշխատեցին ադրբեջանական իշխանությանը հետ պահել այդ վատ արարքներից , հնարավոր չեղավ: Ինչ սպասում է թմրամոլին, նույն ճակատագիրը սպասում է նաեւ «քաղաքական թմրամոլին»: Ավտորիտարիզմը իշխանությունների «ասեղն» է: Վաղ, թե ուշ նա տալիս է իր «օգուտը», -գրել է «Ազադլըգ»-ը` հավելելով, որ «Ադրբեջանի իշխանությունն այլեւս զգում է իր վերջի մոտենալը»:

Թերթն իր այդ համոզմունքը հիմնավորել է երկու օր առաջ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի արած այն հայտարարությամբ, ըստ որի ԵԽ-ն դադարեցնում է Ադրբեջանի հետ ստեղծված մարդու իրավունքների գծով աշխատանքային խմբում իր մասնակցությունը, եւ որի մասին արդեն հայտնել է ԵԽ Նախարարների խորհրդին:

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս