Բաժիններ՝

Թուրքիան զինվորականներ է ուղարկում Հայաստան

Ինչպես հայտնում է Hürriyеt-ը, հղում կատարելով Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի այսօր տարածած հաղորդագրությանը, համաձայն միջազգային պայմանագրի, Թուրքիան իր տեսուչներին կուղարկի Հայաստան: Թուրք տեսուչները Հայաստան կայցելեն Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի շրջանակում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրք զինծառայողները Հայաստանում տեսչական աշխատանք կիրականացնեն հոկտեմբերի 11-14-ը: Թուրք տեսուչների թիվը չի հաղորդվում:

«Պայմանագրի շրջանակում հոկտեմբերի 11-ից Հայաստանում Թուրքիայի գլխավորությամբ կանցկացվի ստուգում Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի շրջանակում: Թուրքական վերահսկիչ խմբի կազմում ներառվելու են նաև սլովակ զինծառայողներ։ Հոկտեմբերի 14-ին խումբը, ստուգումներ անցկացնելուց հետո, կվերադառնա Թուրքիա»,- ասվում է հաղորդագրության մեջ: .

Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագիրն ստորագրվել է 1990 թվականի նոյեմբերին Փարիզում ՆԱՏՕ-ի 16 անդամ երկրների (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, ԱՄՆ, Թուրքիա ու Ֆրանսիա) ու Վարշավյան պայմանագրի կազմակերպության անդամ 6 երկրների ներկայացուցիչների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս