Բաժիններ՝

Խոցված «Սու-24» ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է. ԶԼՄ-ներ

Թուրքական CNN Türk հեռուստաալիքը հայտնում է, որ այսօր Սիրիայում խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է:

Նման տվյալներ են ներկայացվում՝ հղում կատարելով տեղանքի բնակիչներին՝ թուրքոմաններին, որտեղ ընկել է այրվող ինքնաթիռը: Նշվում է, որ երկրորդ օդաչուն գտնվում է նրանց ձեռքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման փաստը:
Ինքնաթիռն այդ ժամանակ գտնվել է Սիրիայի օդային տարածքում 6 հազար մետր բարձրության վրա:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16 ինքնաթիռի կողմից:
Պատճառը, ըստ թուրքական կողմի, Թուրքիայի օդային տիրույթը հատելու փորձն է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30