Բաժիններ՝

Կործանված «Սու-24»-ի անձնակազմի որոնման նպատակով դեպքի վայր են ուղարկվել ռազմական ուղղաթիռներ. ԶԼՄ-ներ

Լաթաքիայում կործանված ռուսական «Սու-24» ինքնաթիռի անձնակազմի երկու անդամներին որոնելու նպատակով դեպքի վայր են ուղարկվել ուղղաթիռներ:

Ռազմական ուղղաթիռները ցածր բարձրության վրա թռչում են այն գոտու հարևանությամբ, որտեղ պարաշյուտներով իջել են ռուս օդաչուները: Այս մասին հայտնում է թուրքական DNA գործակալությունը, որը հրապարակել է տեսանյութ՝ նշելով, թե այն ստացել է տեղի բնակիչներից:

Հիշեցնենք, որ «Սու-24»-ն այսօր կործանվել է Սիրիայի Լաթաքիա նահանգում:
Ինքնաթիռն այդ ժամանակ գտնվել է Սիրիայի օդային տարածքում 6 հազար մետր բարձրության վրա: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16 ինքնաթիռի կողմից:

Պատճառը, ըստ թուրքական կողմի, Թուրքիայի օդային տիրույթը հատելու փորձն է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս