
«Ուռա´, ռուսական ինքնաթիռ են խփել». թուրքոմանների ռեակցիան «Սու-24»-ի կործանման ժամանակ

Համացանցում շարունակում են հայտնվել տեսանյութեր, որոնցում երևում են սիրիա-թուրքական սահմանին ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման կադրերը:
Տեսանյութերից մեկում ուշադրություն է գրավում արտակարգ պատահարի ականատեսների էմոցիոնալ արձագանքը:
Կադրի հետևում լսելի են թուրքոմանների՝ Սիրիայի սահմանամերձ տարածքներում բնակվող բնակիչների ուրախ բացականությունները:
«Փառք Աստծո, ուռա, խփել են ռուսական ինքնաթիռ»,- լսելի է կադրում:
Վերջիններս հարում են ԴԱԻՇ-ին ու «Ջեբխատ ան-Նուսրային» ու ունեն իրենց էթնիկ խմբավորումները, որոնք զինված պայքար են մղում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ:
https://www.youtube.com/watch?v=8d8wd33P8jg