Բաժիններ՝

Ահաբեկիչները պատրաստվում են «Սու-24»-ի ռուս օդաչուի մարմինը փոխանակել իրենց կողմնակիցների հետ

Ըստ CNN-ի՝ Սիրիայում կործանված ռուսական ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է: Երկրորդ օդաչուի մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ օդաչուն վայրէջք է կատարել Թուրքիայի տարածքում, հայտնել է LifeNews-ի թղթակիցը Սիրիայում:

Մինչ այդ, տեղի խմբավորումներից մեկը, որը հիմնականում բաղկացած է Չեչնիայից ու Դաղստանից Սիրիա մեկնած զինյալներից, հայտարարել է զոհված օդաչուի մարմինն իր կողմնակիցների հետ փոխանակելու մասին:

Խմբավորումը, որը հանդես է եկել նման հայտարարությամբ, հիմնականում բաղկացած է «Կովկասի իմերեթի» նախկին անդամներից, որոնք հատել էին Սիրիայի սահմանը 2011-ին:

Այդ զինյալները զբաղվում են Հյուսիսային Կովկասից վարձկանների ներգրավմամբ: Դրա հետ միասին, նրանք իրենց հավատարմությունն են հայտնել ԴԱԻՇ-ին ու «Ան-Նուսրային»: Զինյալները տեղակայված են Իդլիբ ու Լաթաքիա նահանգների շրջաններում:
Գրեթե նույն շրջանում են գտնվում թուրքոմանների վրանային ճամբարները, որոնց մի մասը խաղաղ բնակիչներ են, որ ապրում են սիրիացիների կողքին:

Հիշեցնենք, որ «Սու-24»-ն այսօր կործանվել է Սիրիայի Լաթաքիա նահանգում:
Ինքնաթիռն այդ ժամանակ գտնվել է Սիրիայի օդային տարածքում 6 հազար մետր բարձրության վրա: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16 ինքնաթիռի կողմից:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս