
Համացանցում է հայտնվել Սիրիայի ու Թուրքիայի սահմանի մոտ աղետի ենթարկված ռազմական ինքնաթիռի տեսանյութը

Սիրիայի տարածքում կործանված ռազմական ինքնաթիռի կործանման ճշգրիտ տեղի մասին, որը, նախնական տեղեկություններով, պատկանել է Սիրիայի ռազմաօդային ուժերին, հակասական տեղեկություններ են շրջանառվում:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ կործանիչը աղետի է ենթարկվել Թուրքիայի ու Սիրիայի սահմանին, մեկ այլ վարկածի համաձայն՝ Սիրիայի Լաթաքիայի շրջանում:
Մի շարք ԶԼՄ-ներ, հղում կատարելով ականատեսներին, հայտնում են, որ օդաչուն կարողացել է կատապուլտի դիմել, մինչ այդ, Hürriyet-ի աղբյուրը հայտնում է, որ օդաչուները երկուսն են եղել:
Հաղորդվում է, որ ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքն ու խոցվել F-16 կործանիչի կողմից:
Դեպքի հանգամանքները ճշտվում են:
https://www.youtube.com/watch?v=JbvBS-V1Ymo