Շտապ. Սիրիայում խոցվել է ռուսական «Սու-24». ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման մասին:
«Այսօր Սիրիայի տարածքում, ենթադրաբար, գետնից արձակված հարվածի հետևանքով կործանվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական ավիախմբի «Սու-24» ինքնաթիռը»,- Interfax-ին հայտնել են գերատեսչությունից:
«Ինքնաթիռը գտնվել է 6 հազար մետր բարձրության վրա: Օդաչուների ճակատագիրը ճշտվում է: Նախնական տեղեկությունների համաձայն՝ օդաչուներին հաջողվել է կատապուլտի դիմել»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարարությունից ընդգծել են, որ «թռիչքի ողջ ժամանակ ինքնաթիռը գտնվել է Սիրիայի տարածքում»:
«Դա գրանցվել է վերահսկողության օբյեկտիվ միջոցների կողմից»,- ընդգծել են ՌԴ ՊՆ-ում:
https://www.youtube.com/watch?v=2XO6nOoZgj0