Պուտինը «Սու-24»-ի հետ կատարվածին կարող է գնահատական տալ Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Սու-24»-ի հետ կատարվածին, հնարավոր է, այսօր գնահատական կտա, հայտնում է TASS-ը:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ես չեմ ասել, որ Պուտինը հայտարարություն կանի Հորդանանի թագավորի (Աբդալլահ 2-րդ) հետ հանդիպմանը»,- ասել է Պեսկովը:
Այդուհանդերձ, նա հավելել է. «Ես ասացի, որ կարելի է ենթադրել, որ այդ թեման կբարձրացվի: Հնարավոր է՝ նախագահը գնահատական կտա»:
Ավելի վաղ Պեսկովը Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանումը համարել էր «շատ լուրջ իրադարձություն»:
«Սու-24»-ը կործանվել է Սիրիայի Լաթաքիա նահանգում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման փաստը:
Ինքնաթիռն այդ ժամանակ գտնվել է Սիրիայի օդային տարածքում 6 հազար մետր բարձրության վրա:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16 ինքնաթիռի կողմից:
Պատճառը, ըստ թուրքական կողմի, Թուրքիայի օդային տիրույթը հատելու փորձն է եղել: