
Հրատապ. Սիրիայում ռուս լրագրողներին տեղափոխող մեքենան ականանետից գնդակոծվել է. կան վիրավորներ

Ռուս լրագրողների խումբը Սիրիայի Սալմա քաղաքից ոչ հեռու հարձակման է ենթարկվել: Տվյալների համաձայն՝ լրագրողները 3 ավտոմեքենայով ուղևորվել են Սալմայի մոտակայքում գտնվող Ալ Զուաեկ բարձունք, որը մի քանի օր առաջ սիրիացի զինվորականները թեժ մարտերից հետո զբաղեցրել էին, հայտնում է LifeNews-ը:
Լրագրողներին տեղափոխող առաջին մեքենան հասցրել է խուսափել հարվածներից, իսկ մյուս երկուսի վրա ահաբեկիչները կրակ են բացել ականանետերից Նուբի լեռան վրայից:
3 մարդ բեկորային վիրավորում է ստացել: Նրանց թվում են TASS-ի թղթակից Ալեքսանդր Ելիստրատովը, RT հեռուստաալիքի լրագրողներ Սարգոն Խադայան ու Ռոմաս Կոսարևը:
Ներկայում վիրավորներին տեղափոխել են բուժկետ, նրանց կյանքը վտանգված չէ: