
Եգիպտոսի հյուրանոցում պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ահաբեկչություն է տեղի ունեցել Եգիպտոսի Սինայի թերակղզու Էլ-Արիշ քաղաքի Swiss Inn հյուրանոցի մոտ: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի՝ սպանվել է 3 ոստիկան ու մահապարտ-ահաբեկիչը: Տուժել է ևս 12 մարդ, այդ թվում՝ 10 ոստիկան ու 2 անցորդ:
Ահաբեկիչը գործի է դրել հյուրանոցի մոտ կայանված ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը, հայտնում է Vetogate լրատվական պորտալը՝ հղում կատարելով Եգիպտոսի անվտանգության մարմիններում ունեցած իր աղբյուրներին:
Պայթեցված մեքենայում հայտնաբերվել են մարդու մարմնամասեր:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն հյուրանոցի մոտ, որտեղ բնակվել են խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող դատավորները: