Մեքսիկայի բանտերից մեկում բանտարկյալների խռովության հետևանքով 50 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը:
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը փետրվարի 16-ին կայցելի Բաքու, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությանը:
Հունվարին, դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 5,8%-ով, հայտնում է Contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը:
Ռուսական ավիացիան նախօրեին չի ռմբակոծել Սիրիայի Հալեպ քաղաքի օբյեկտները, Պենտագոնի հայտարարությունը 2 հոսպիտալի ոչնչացման մասին «անհեթեթություն» է: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 3 քաղաքացու, որոնք կասկածվում են Մոսկվայում մի շարք ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Այս մասին TASS-ին հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմինները:
Կապված Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի խորացման հետ՝ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է ԵՄ երկրներին հնարավոր միլիարդավոր կորուստների մասին, եթե դադարեցվի Շենգենյան համաձայնագիրը ու սահմանային վերահսկողություն սահմանվի, գրում է Deutsche Welle-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Մոսկվան իբր հանդես է եկել մարտի 1-ից Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկով, տեղեկացնում է LifeNews-ը:
Դիմակավորված անհայտ անձինք Ստամբուլում հարձակվել են իշխանամետ Yeni Şafak ու Yeni Akit թերթերի խմբագրությունների վրա՝ նետելով դյուրավառ հեղուկով շշեր, ինչից հետո կրակ են բացել շենքերի վրա, հայտնում է Hurriуet-ը:
Դիարբեքիրում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ օպերացիայի ժամանակ սպանվել է Թուրքիայի Զինված ուժերի 3 զինծառայող, հայտնում է Hurriyet-ը:
Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանին 2017 թվականին դեֆոլտ է սպառնում: Դրա հետ միասին, Մոսկվային կհաջողվի խուսափել ճգնաժամից, եթե Եվրամիությունն ավելի վաղ փլուզվի, հավելել է միլիարդատերը: Այս մասին Սորոսը գրել է Project-syndicate.org-ում լույս տեսած իր սյունակում:
«Ինչպես ասել ենք, ԱՄՆ դեսպանատունը խորապես անհանգստացած է խախտումների մասին այն մեղադրանքներից, որոնք հնչեցնում է մամուլը և քաղաքացիական հասարակությունը»:
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի վերջին պաշտոնական այց կկատարի Իրան։
Յասմալի շրջանային դատարանում քննվել է Լեյլա և Արիֆ Յունուսների դիմումը: Ինչպես APA-ին հայտնել է փաստաբան Էլչին Սադիգովը, դատարանը չի բավարարել նրանց դիմումը: Փաստաբանի խոսքով՝ նրանք կբողոքարկեն դատարանի վճիռը:
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, ԵԱՀԿ-ին կից Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոգեր-Լոջանը հայտարարել է, որ ԵԱԿՀ Մինսկի խումբն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հավասարակշռված ու խաղաղ կարգավորմանը:
Սիրիայի Հալեպ նահանգում մարտական թեժ գործողությունների հետևանքով մոտ 50 հազար մարդ է ստիպված եղել լքել իր տունը, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր ուժային կառույցներում զինվորական ծառայությունից ազատել է 10 գեներալի:
Արևմուտքն ու Ռուսաստանը մոտ են Ուկրաինայում հակամարտության հարցով փոխհամաձայնությանը: Այս մասին ասվում է Stratfor հետազոտական կենտրոնի զեկույցում:
Իրանը վարում է պրոտեկցիոնիստական քաղաքականություն իր ապրանքների նկատմամբ, այսինքն՝ բոլոր երկրներից շատ դժվար է ապրանքը մտնում Իրան, ինքն իր սեփական արտադրողին է պաշտպանում, որպեսզի կարողանա շուկան բավարարել իր ապրանքներով:
Լեհաստանը մտադիր է մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարար Անտոնիա Մաչերևիչին:
«Իրանի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, ինչն ունի իր տրամաբանությունը՝ Իրանն այն գերհզոր տերություններից է, որ երկար ժամանակ չէր կարողանում իրեն բնորոշ քաղաքականությունն իրականացնել, իսկ հիմա բավական լուրջ մտնում է համաշխարհային քաղաքականության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ, իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ հավելելով, որ Իրանը բավական լուրջ ծրագրեր է սկսել.
«Ըստ նախնական տվյալների` ձերբակալավածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասել է Տիգրան Բալայանը:
Այս անգամ հարցումները չեն հիասթափեցրել մարդկանց: Նյու Հեմփշիրի փրայմերիզի նախօրեին հարցումները միաձայն կանխատեսում էին միլիարդատեր Դոնալդ Թրամփի ու 74-ամյա սենատոր Բեռնի Սանդերսի հաղթանակները, հայտնում է BBC-ն:
Ֆրանսիայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Itele հեռուստաալիքը:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Ջեյմս Մարտին-Կրտսերը Պենտագոնում ամերիկյան ռազմաօդային ուժերի բյուջեի քննարկման ժամանակ ուշաթափվել է:
Ռուսաստանը առաջարկել է մարտի 1-ից ապահովել կրակի դադարեցում Սիրիայում: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին:
Սիրիական բանակը ՌԴ ռազմատիզերական օդուժի աջակցությամբ ներխուժել է Հալեպից հյուսիս ընկած «Մենեգ» ռազմական օդանավակայանի տարածք, հայտնում է LifeNews-ը:
Ռուսական «Բոինգ-777» ինքնաթիռը, որը Դոմինիկյան Հանրապետության Պունտա-Կանա քաղաքից ուղևորվում էր Մոսկվա, վերադարձել է մեկնարկային օդանավակայան՝ կատարելով վթարային վայրէջք տեխնիկական անսարքության պատճառով, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով քաջատեղյակ աղբյուրներին:
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հավանության են արժանացրել Արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության ամրապնդման պլանին, որոնք անհանգստացած են Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքից, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակում իրականացրած և այդ հանցագործությունը կազմակերպված անձինք ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին, «Ակոս» պարբերականի հաղորդմամբ՝ հայտարարություն է տարածել Տրապիզոնի հանրապետական դատախազությունը:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, թե «վերջին իրադարձությունների ներքո» հրաժարվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» ստորաբաժանումից: