ՆԱՏՕ-ն հավանության է արժանացրել Արևելյան Եվրոպայում պաշտպանության ամրապնդման պլանը
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հավանության են արժանացրել Արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության ամրապնդման պլանին, որոնք անհանգստացած են Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքից, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Հանդիպմանը հավանության է արժանացել նոր բազմազգ ստորաբաժանման ստեղծումը Արևելյան Եվրոպայում, հայտնում է BBC-ն:
Ինչպես Բրյուսելում հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Յենս Ստոլտենբերգը, այդ ստորաբաժանումը մշտապես չի տեղակայվի տարածաշրջանի ինչ-որ երկրում, այլ հերթով կտեղակայվի դաշինքի արևելաեվրոպական տարբեր անդամների մոտ:
«Ստորաբաժանումը լինելու է բազմազգ այն պատճառով, որ հասկացվի, որ դաշնակիցներից մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա, ու ողջ դաշինքը արձագանքելու է»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ասել է, որ դրանով ՆԱՏՕ-ն ուղարկում է միանշանակ ազդանշան՝ մենք կպատասխանենք ցանկացած ագրեսիայի, որը ուղղված կլինի դաշինքի յուրաքանչյուր անդամի դեմ:
Արեևլյան Եվրոպայի, հատկապես Բալթյան երկրները, անհանգստություն են հայտնում այն փորձերի առնչությամբ, որոնք, ինչպես նրանք են ասում,, ապակայունացնում են վիճակը տարածաշրջանում:
ՆԱՏՕ-ի ուժերի ավելացումը կարող է նշանակել շուրջ 6 հազար զինծառայողի ներգրավում, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Ստոլտենբերգն ընդգծել է, որ վերադարձ Սառը պատերազմի ժամանակներին, երբ սահմանների վրա կանգնած էին հարյուր հազարավոր զինծառայողներ, չի լինի:
Բրյուսելյան երկօրյան հանդիպմանը քննարկվելու է նաև ռազմական տեխնիկայի ու համապատասխան ենթակառուցվածքների զարգացման հարցը: