Ռուսական «Բոինգ-777»-ը վթարային վայրէջք է կատարել Դոմինիկյան Հանրապետությունում
Ռուսական «Բոինգ-777» ինքնաթիռը, որը Դոմինիկյան Հանրապետության Պունտա-Կանա քաղաքից ուղևորվում էր Մոսկվա, վերադարձել է մեկնարկային օդանավակայան՝ կատարելով վթարային վայրէջք տեխնիկական անսարքության պատճառով, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով քաջատեղյակ աղբյուրներին:
«Բոինգ-777»-ում գտնվել է ավելի քան 200 ուղևոր: Թռիչքից որոշ ժամանակ անց օդանավի հրամանատարը հայտնել է ինքնաթիռի անսարքության մասին ու արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Պունտա-Կանայի օդանավակայանից:
Գործակալությունը տեղեկացնում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել շարժիչներից մեկի հետ կապված անսարքության պատճառով:
Աղբյուրը հայտնել է, որ վայրէջքի ժամանակ վառելիքով լի ինքնաթիռի մեծ զանգվածի պատճառով շասսիի անիվները ծուխ են արձակել:
Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: