Բաժիններ՝

Բաքվի դատարանը Լեյլա և Արիֆ Յունուսներին արգելել է հեռանալ Ադրբեջանից

Յասմալի շրջանային դատարանում քննվել է Լեյլա և Արիֆ Յունուսների դիմումը: Ինչպես APA-ին հայտնել է փաստաբան Էլչին Սադիգովը, դատարանը չի բավարարել նրանց դիմումը: Փաստաբանի խոսքով՝ նրանք կբողոքարկեն դատարանի վճիռը:

Նշենք, որ Լեյլա ու Արիֆ Յունուսները դիմում էին ներկայացրել դատարանին ՝ բուժման նպատակով Ադրբեջանից ժամանակավոր հեռանալու թույլտվության ստացման համար:

Հայտարարության մեջ նշվել է, որ համաձայն բժշկական փորձաքննության, իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը տառապում է քրոնիկ հեպատիտով, զարկերակային հիպերտենզիայով ու շաքարախտով, ունի մեծ քար լեղապարկում ու սուր ցավեր ստամոքսում: Բժիշկները կարծում են, որ կա արագ հոսպիտալացնելու անհրաժեշտություն:

Արիֆ Յունուսը տառապում է 3-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով (240/120), երկու անգամ կաթված է ստացել: Այդ վիճակում նա կարիք ունի որակյալ բուժման ստացիոնարում:

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել էր 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ:

Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես էին գալիս միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ:

2015թ. նոյեմբերի 12-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը փոխեց Արիֆ Յունուսի խափանման միջոցն ու նրան երկրից դուրս չգալու ստորագրությամբ ազատ արձակեց:
2015թ. դեկտեմբերի 9-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը փոխեց նաև Լեյլա Յունուսի խափանման միջոցը: Դատարանի որոշման համաձայն՝ Լեյլա Յունուսի 8,5 տարվա ազատազրկումը փոխարինվեց 5 տարի պայմանական ազատազրկմամբ: Դատարանը չեղյալ հայտարարեց նաև ամուսինների դստեր՝ Դինարա Յունուսի տունը առգրավելու մասին որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս