Մոսկվայում ավազակային հարձակումների կասկածանքով Հայաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 3 քաղաքացու, որոնք կասկածվում են Մոսկվայում մի շարք ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Այս մասին TASS-ին հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմինները:

Աղբյուրի տվյալով՝ հունվարի 20-ին ձերբակալվածները ներխուժել են Շիպիլովսկայա փողոցի № 13 շենքի բնակարան: Զենքի սպառնալիքի գործադրմամբ վերջիններս տանտիրուհուց հափշտակել են ոսկյա զարդեր, գումար, ինչպես նաև նրանից վերցրել ամենագնացի բանալիներն ու փաստաթղթերը, որով էլ դիմել են փախուստի։

«Օպերատիվ միջոցառումների ընթացքում իրավապահները Կրասնոդարի երկրամասում ձերբակալել են այդ հանցավոր խմբի կազմակերպչին, դրանից հետո Մերձմոսկվայում՝ նրա մյուս հանցակիցներին»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ բոլոր ձերբակալվածները ՀՀ քաղաքացիներ են։

Վերջիններիս ավազակային հարձակման մեղադրանք է առաջադրվել։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ նրանք Մոսկվայի շրջանում մի շարք նմանատիպ հանցագործություններ են կատարել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29