Բաժիններ՝

Փոխադարձ մեղադրանքներ. Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրում է Հալեպը ռմբակոծելու մեջ

Ռուսական ավիացիան նախօրեին չի ռմբակոծել Սիրիայի Հալեպ քաղաքի օբյեկտները, Պենտագոնի հայտարարությունը 2 հոսպիտալի ոչնչացման մասին «անհեթեթություն» է: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը հայտարարել է, որ Հալեպում երկու հոսպիտալ է ոչնչացվել ռուսական ուժերի ու Բաշար Ասադի կառավարական զորքերի առաջխաղացման հետևանքով: Դրա հետևանքով մոտ 50 հազար սիրիացի «զրկվել է կենսականորեն անհրաժեշտ ծառայություններից»: Նա չի ընդգծել, թե դա երբ է տեղի ունեցել:

«Այդ պաշտոնական ներկայացուցիչը ավելին ասել չի կարողացել: Ո´չ ժամանակ, ո´չ այդ հոսպիտալների կոորդինատները, ո´չ այդ տեղեկատվության աղբյուրը: Ռուսական ինքնաթիռները երեկ չեն գործել Հալեպ քաղաքի շրջանում: Մոտակա թիրախը եղել է քաղաքից ավելի քան 20 կմ-ի վրա: Իսկ քաղաքում երեկ ակտիվորեն թռչում էին այսպես կոչված հակա ԴԱԻՇ-ական կոալիցիայի ինքնաթիռներն ու հարվածային անօդաչու թռչող սարքերը»,- Կոնաշենկովի խոսքերը մեջբերել է TASS-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս