Բաժիններ՝

Լեհաստանը մտադիր է միանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարին

Լեհաստանը մտադիր է մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարար Անտոնիա Մաչերևիչին:

Հաղորդվում է, որ Մաչերևիչը տվյալ հայտարարությունն արել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ Բրյուսելում ունեցած հանդիպումից հետո:

«Լեհաստանը մտադիր է միանալ գործողություններին, որոնք հիմա այդքան կարևոր են ՆԱՏՕ-ի հարավային սահմանի համար»,- հայտարարել է լեհ նախարարը:

«Ինչ վերաբերում է մանրամասներին, մենք պետք է դրանք քննարկենք, մասնավորապես մենք դիտարկում ենք դա ՆԱՏՕ-ի գործողությունների լայն համատեքստում՝ հուսալով, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը կաջակցեն Լեհաստանին ու մյուս երկրներին արևելյան ճակատում իրենց մշտական ներկայությամբ»,- ասել է Մաչերևիչը:

Նախարարի խոսքով՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի Լեհաստանի մասնակցությունը կներառի հետախուզություն ու ուսուցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս