Ադրբեջանում հունվարին ինֆլյացիան կազմել է 5,8%
Հունվարին, դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 5,8%-ով, հայտնում է Contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը:
Ծառայության տվյալներով՝ սննդամթերքի գները 1 ամսում թանկացել են 8,7%-ով, ոչ պարենայինի գները՝ 5,6%-ով, իսկ բնակչության վճարովի ծառայությունները՝ 2,1%-ով:
Նշենք, որ 2015թ. դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկը երկրորդ անգամ դևալվացիայի ենթարկեց մանաթը՝ այս անգամ 47,6%-ով:
Բազմաթիվ ընկերություններ (Azersun Holding, Veyseloglu) հայտարարել էին, որ իրենց արտադրած ապրանքատեսակների գները թանկացնելու են 20-30%-ով: Արտասահմանյան ծագման ոչ պարենային արտադրատեսակները թանկացել են 30-40%-ով: