Բաժիններ՝

Հալեպից հեռացել է 50 հազար մարդ. Կարմիր խաչ

Սիրիայի Հալեպ նահանգում մարտական թեժ գործողությունների հետևանքով մոտ 50 հազար մարդ է ստիպված եղել լքել իր տունը, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մարդասիրական իրավիճակը նահանգում սրընթաց վատանում է, ջրամատակարարումը Հալեպ քաղաքում խափանվել է վերջին երկու շաբաթներին, քանի որ վնասվել են պոմպակայանները, հայտնել են կազմակերպությունից:

Բացի այդ՝ ներկայում անհասանելի են մարդասիրական մատակարարումների որոշ երթուղիներ, խաղաղ բնակիչները զգում են վառելիքի ու էլեկտրականության պակաս:
Բազմաթիվ մարդիկ, փախչելով ռազմական գործողություններից, հավաքվել են թուրքական սահմանի մոտ

Նախօրեին Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ Հալեպ նահանգում սկսվել է Սիրիայի կառավարական բանակի առաջխաղացում ռուսական ավիացիայի օգնությամբ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ տասնյակ խաղաղ բնակիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29