Բաժիններ՝

Պեսկովը՝ մարտի 1-ից Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու Ռուսաստանի առաջարկի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Մոսկվան իբր հանդես է եկել մարտի 1-ից Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկով, տեղեկացնում է LifeNews-ը:

Նա հայտարարել է, որ պաշտոնապես նման պլաններ չեն հրապարակվել, քանի որ բանակցային գործընթացը հարկավոր է վարել շատ զգույշ:

«Գործընթացը շատ փխրուն է, ընթանում է համաձայնություն, ու չի կարելի ասել ինչ-որ համերաշխության մասին սիրիական կարգավորման գործընթացում»,- նշել է Պեսկովը:
«Դուք գիտեք, որ Ռուսաստանը հետևողականորեն ջանքեր է գործադրում սիրիական հակամարտության կարգավորման համատեքստում մյուս երկրների հետ, որոնք գործընթացի մաս են: Ես չէի շտապի»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Associated Press գործակալությունը, հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, թե Ռուսաստանը առաջարկել է մարտի 1-ից կրակը դադարեցնել Սիրիայում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29