Բաժիններ՝

Մոսկվան առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում. АР

Ռուսաստանը առաջարկել է մարտի 1-ից ապահովել կրակի դադարեցում Սիրիայում: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին:

Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանն ու Սիրիայի նախագահի զորքերը այդ զինադադարի 3 շաբաթը օգտագործելու են սիրիական ընդդիմության խմբերը ոչնչացնելու համար:

Ընդ որում՝ ԱՄՆ-ը կարծում է, որ կրակի դադարեցումը պետք է անհապաղ սկսվի:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ ԼԱվրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է կրակի դադարեցման սխեմա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29