
ԴԱԻՇ-ի ղեկավարներից Աբու Օմար աշ-Շիշանին չի սպանվել. իրավապաշտպաններ

Բրիտանիայում տեղակայված Մարդուիրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը պնդում է, որ Աբու Օմար աշ-Շիշանի անունով հայտնի չեչեն ահաբեկիչը ոչ թե սպանվել է, այլ վիրավորվել ամերիկյան հատուկ օպերացիայի հետևանքով, հայտնում է BBC-ն:
Իրավապաշտպանների տվյալներով՝ Շիշանին, հավանաբար, ծանր վիրավոր է ու թաքնվում է:
Հիշեցնենք, որ նախօրեին Պենտագոնը տեղեկություն էր տարածել, թե Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացված օպերացիայի Շիշանին (այսինքն՝ Օմար չեչենցին), ում իսկական անունը Թարխան Բատիրաշվիլի է:
ԱՄՆ ադմինիստրացիայի ներկայացուցիչների խոսքով՝ Օմար աշ-Շիշանին, ով կատարում էր ԴԱԻՇ-ում ռազմական նախարարի պարտականությունները, կարող էր վիրավոր կամ անգամ սպանված լինել անցած ուրբաթ օրը միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով:
Ինչպես հայտնել է BBC-ի ռուսական ծառայության Թբիլիսիի թղթակիցը, ջիհադիստի հայրը՝ Թեմուր Բատիրաշվիլին, ով ներկայում բնակվում է Վրաստանի Պանկիսի կիրճում, ասել է լրագրողներին, թե ոչինչ չգիտի որդու ճակատագրի մասին, քանի որ վաղուց նրա հետ շփում չունի:
Նրա սպանության մասին լուրը չեն հաստատել նաև Պանկիսի կիրճի մյուս բնակիչներն ու Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: