
Fitch-ն իջեցրել է ադրբեջանական բանկերի վարկանիշը

Միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունն իջեցրել է Ադրբեջանի միջազգային բանկի երկարաժամկետ վարկանիշը՝ «BB»-ից հասցնելով մինչև «BB-» մակարդակի, վարկանիշի գծով կանխատեսումը «բացասական» է, հայտնում է APA-ն:
Տեղեկության համաձայն՝ Fitch Ratings-ը հայտարարում է, որ վարկանիշի իջեցման պատճառը բանկին պետական աջակցության թուլացումն է:
«Ադրբեջանի ֆինանսների նախարարության մասնաբաժինը Միջազգային բանկի բաժնետիրական կապիտալում 51,1 տոկոսից հասցվել է 80 տոկոսի: Կառավարությունը օժանդակություն է հատկացրել նաև բանկին, ինչի մասին վկայում է 3 մլրդ մանաթի չափով բանկի խնդրահարույց ակտիվների գնումը: Չնայած դրան, պահպանվում է Միջազգային բանկի վարկային պորտֆելի բարձր դոլարացումը», – նշվում է գործակալության հայտարարության մեջ:
Fitch Ratings-ը նվազեցրել է նաև AccessBank-ի երկարաժամկետ վարկանիշը՝ «BB+»-ից հասցնելով մինչև «BBB-», վարկանիշի կանխատեսումը՝ «բացասական»: